Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և որ կողմերը «պետք է համաձայնություն գտնեն»՝ որպես պայման վերջնագրեր չներկայացնելով։
Իտալական RAI պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս։
«Ղրիմը միշտ ունեցել է ինքնավարություն, միշտ ունեցել է իր խորհրդարանը, բայց որպես Ուկրաինայի մաս», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարը միաժամանակ խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան նախատեսում է Դոնեցկն ու Լուգանսկը միացնել ՌԴ-ին, ճանաչել Խերսոնի անկախությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ