Թուրքական TUSAS և ղազախական Kazakhstan Engineering ընկերությունները նախատեսում են անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսել։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական Millieyt օրաթերթի հրապարակած տեղեկությունները։
Դրանց համաձայն՝ ընկերությունները օրերս մտադրությունների մասին հուշագիր են ստորագրել։ Փաստաթղթի համաձայն՝ խոսքը թուրքական ANKA մակնիշի հարվածային-հեռախուզական դրոնների արտադրության մասին է։
«Միլիյեթ»-ի տեղեկություններով՝ Ղազախստանը կդառնա առաջին օտարերկրյա պետությունը, որտեղ կիրականացվի ANKA անօդաչու սարքերի արտադրությունը։