Երեկ երեկոյան և անցած գիշեր Ռուսաստանի Զինված ուժերը շարունակել են ավիացիոն և հրթիռային հարվածներ հասցնել Ուկրիանայի տարածքին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ գիշերային հարվածների ընդհանուր թիվը հասել է 500-ի։
«Հարվածների հետևանքով ոչնչացվել է ուկրաինական բանակի 15 հրամանատարական կետ,17 զինապահեստ ինչպես նաև 280 ուկրաինացի զինվորական», - հայտարարել է Կոնաշենկովը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության խոսնակի փոխանցմամբ, գիշերվա ընթացքում ուկրաինական բանակին պատկանող 9 անօդաչու թռչող սարք է խոցվել, որոնցից 4-ը Խարկովի և երեքը՝ Լուգանսկի ուղղությամբ։