Ֆիլիպինների նախկին բռնապետ Ֆերդինանդ Մարկոսի որդին՝ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը, հաղթել է նախագահական ընտրություններում։ 64-ամյա սենատորը հավաքել է ձայների 56 տոկոսը, նրա մրցակից Լենի Ռոբրեդոյի օգտին է քվեարկել ընտրողների 26 տոկոսը։
Մարկոս ավագը երկիրը ղեկավարել է ավելի քան երկու տասնամյակ և տապալվել` իշխանությունից հեռացվել զանգվածային բողոքի ցույցերի և ռազմական հեղաշրջման արդյունքում։ Նրա իշխանությունն ուղեկցվում էր համատարած կոռուպցիայով, ընդդիմության նկատմամբ հալածանքներով։
Ֆերդինանդ Մարկոսի այրու կարողությունը 80-ականների վերջին գնահատվում էր 10 միլիարդ դոլար։ Նախկին բռնապետի աճող ժողովրդականությունը այդ թվում` պայմանավորված է նրանից հետո կառավարած առաջնորդների բարեփոխումներից ընտրողների հիասթափությամբ: 110 միլիոն բնակչություն ունեցող Ֆիլիպիններում, ըստ պաշտոնական տվյալների, աղքատության եզրին է գտնվում յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ։