Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է «լենդ-լիզի» մասին օրենքը, որը դյուրացնելու է զենք, զինամթերք, տեխնիկա և ռազմական նշանակության այլ օգնություն Ուկրաինային տրամադրելու գործընթացը: Այդ մասին Twitter-ում հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղարի օգնական Էնջելա Պերեսը:
«Ստորագրված է Ուկրաինայի դեմոկրատիայի պաշտպանության «լենդ-լիզի» օրենքը», - հայտնել է Պերեսը:
Այդ նախաձեռնության մասին դեռ պատերազմից առաջ խոսել են մի խումբ հանրապետական սենատորներ:
Նրանք առաջարկել են նախագահին շնորհել առավել ընդարձակ լիազորություններ Ուկրաինայի կառավարությանը վարձակալության տարբերակով ամերիկյան զենք և տեխնիկա ժամանակավոր տրամադրելու համար:
«Լենդ-լիզի» տարբերակով Միացյալ Նահանգները Երկրորդ աշխարհամարտի տարիներին զենք և տեխնիկա է տրամադրել Խորհրդային Միությանը և հակահիտլերյան դաշինքի այլ երկրներին: