Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ «Աքքույուի» ատոմակայանի շահագործումը կսկսվի մինչև 2023-ի տարեվերջ:
Ատոմակայանը կառուցում է «Ռոսատոմ» ռուսական պետական ընկերությունը: Ավելի վաղ «Ռոսատոմը» հայտարարել է, թե ամեն բան կարվի ատոմակայանի առաջին բլոկի կառուցումը մինչև հաջորդ տարեվերջ ավարտին հասցնելու և շահագործման հանձնելու համար:
Թուրքական իշխանությունները նշել են, թե ատոմակայանի կառուցման ընթացքում ձգձգումներ չեն նախատեսվում:
«Աքքույուի» ատոմակայանն առաջինը կլինի Թուրքիայում: Այն կառուցելու պայմանագիրը Թուրքիան և Ռուսաստանը կնքել են 2010-ը թվականին: Ծրագրի արժեքը մոտ 22 միլիարդ դոլար է:
Պայմանագրով ենթադրվում է կառուցել ռուսական արտադրության ռեակտորներով չորս բլոկ, որոնցից յուրաքանչյուրը կարտադրի 1200 մեգավատ էներգիա: