Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երեկ Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Նա մասնակցել է Ուկրաինայում Կանադայի դեսպանության աշխատակիցների՝ Կիևի շենք վերադարձի արարողությանը և անձամբ է բարձրացրել իր երկրի դրոշը:
Թրյուդոն ասել է, որ Կանադան կշարունակի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ և օգնել Ուկրաինային. «Այսօր ես հայտնում եմ, որ Կանադան Ուկրաինային կտրամադրի տեսախցիկներով անօդաչուներ, արբանյակակին լուսանկարներ, փոքր տրամաչափի հրազեն, զինամթերք և ռազմական նշանակության այլ օգնություն, այդ թվում՝ ականազերծման սարքավորումներ»,- ասել է նա:
Կանադայի վարչապետն Ուկրաինա անակնկալ ուղևորության ընթացքում այցելել է նաև Իրպեն, որից ռուսները մարտ ամսվա վերջին են հեռացել: