Էրդողանը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Թուրքիայի ղեկավարը Բաքու է ժամանելու՝ մասնակցելու «TEKNOFEST Ադրբեջան» օդատիեզերական և տեխնոլոգիական փառատոնին, որը կանցկացվի մայիսի 26-ից 29-ը։

TEKNOFEST-ը Թուրքիայի ամենամեծ ավիացիոն, տիեզերական և տեխնոլոգիական փառատոնն է, այս տարի դրա շրջանակում տարածաշրջանային տեխնոլոգիական և ստարտափ միջոցառում է անցկացվում Ադրբեջանում։