Բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների թիվը հասավ 59-ի: Ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին 48-ի մասին:
Ակտիվիստները շարունակում են բողոքի անհնազանդության ակցիաները։ Այժմ մայրաքաղաքի փողոցներով ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ ակցիայի մասնակիցները երթեր են անցկացնում։
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Մի քանի օր է՝ դրանք տեղի են ունենում։