Մոսկվան սպառնում է ոչնչացնել Ուկրաինայի համար սպառազինություն տեղափոխող ՆԱՏՕ-ի տրանսպորտային միջոցները։
«Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են զենք լցնել Ուկրաինա: Նշեմ, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած տրանսպորտ, որը երկրի տարածք է ժամանել Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար նախատեսված զենքով կամ նյութական միջոցներով, մեր կողմից համարվում է ոչնչացման օրինական թիրախ», - հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը հրթիռակոծել է Օդեսայի օդանավակայանն ու նավահանգիստըԵլույթ ունենալով հեռավար խորհրդակցությանը՝ նախարար Շոյգուն նաև մանրամասներ է ներկայացրել շաբաթներ շարունակ ռուսական զորքի կողմից պաշարված Մարիուպոլում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քաղաքում գտնվող «Ազովստալ» հսկակայան գործարանը գտնվում է հարյուրավոր ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ, որոնք հրաժարվում են հանձնվել։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմը շարունակում է նրանց համոզել վայր դնել զենքերը։
«Գերագույն գլխավոր հրամանատարի ցուցումների համաձայն՝ «Ազովստալ» գործարանի արդյունաբերական գոտում տեղակայված զինյալների մնացորդները ապահով կերպով արգելափակված են այդ տարածքում: Ազգայնականներին ուղղված բազմաթիվ առաջարկները՝ ազատ արձակել խաղաղ բնակիչներին և վայր դնել զենքերը՝ կյանքի պահպանման և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան արժանապատիվ վերաբերմունքի երաշխիքով, անտեսվել են նրանց կողմից։ Մենք շարունակում ենք այդ փորձերը», - հայտարարել է Շոյգուն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ազովստալ»-ից խաղաղ բնակիչների տարհանումը շարունակվում է