Նախօրեին ուշ երեկոյան ուժգին հրթիռային հարվածներ են հասցվել Ուկրաինայի մի շարք բնակավայրերի ուղղությամբ, հաղորդվում է, որ հրթիռներն ընկել են Լվովի, Օդեսայի, Կիրովոգրադի, Վիննիցայի, Դնեպրոպետրովսկի և Զակարպատյեի շրջաններ։
Թիրախավորվել են մասնավորապես երկաթուղային կառույցներ, Լվովում՝ էլեկտրականության ենթակայաններ և պոմպակայաններ։
Տուժածների մասին հստակ տվյալներ չեն հաղորդվում, Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ կան զոհեր և վիրավորներ։
Անկախ աղբյուրներին առայժմ չի հաջողվել հաստատել հրթիռային հարվածների և հնարավոր հետևանքների մասին տեղերից ստացվող հաղորդումները։