Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Վրաստան:
Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ, հայտնում են նրա գրասենյակից:
Անվտանգության խորհրդի քարտուղարը նախորդ շաբաթներին մեկնել էր Գերմանիա, Լիտվա, Լեհաստան ու Մեծ Բրիտանիա, հանդիպել այդ երկրների անվտանգային ու արտաքին քաղաքական պատասխանատուների հետ։