Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատում է Անկարային և Աթենքին՝ զբոսաշրջության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակելու համար։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է հունական ERT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Տարիներ շարունակ ռուսաստանցի զբոսաշրջիկների շնորհիվ Հունաստանը մեծ գումարներ է աշխատում։ Դրանք, սակայն, արյունոտ գումարներ են։ Նույնն է իրավիճակը Թուրքիայում։ Մի կողմից` Թուրքիան հանդես է գալիս որպես միջնորդ և կարևոր քայլերով աջակցում է Ուկրաինային։ Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ Թուրքիան պատրաստվում է հատուկ ռուս զբոսաշրջիկների համար նոր երթուղիներ բացել։
Եթե մենք ցանկանում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ, ես` որպես նախագահ պետք է խոսեմ այդ ամենի մասին», - հայտարարել է Զելենսկին։