Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր Վարշավայում ընդունել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)Reuters գործակալության փոխանցմամբ, Փելոսիի և Դուդայի հանդիպման օրակարգային գլխավոր թեման Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն են։
Հանդիպման ավարտին Փելոսիի գրասենյակը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մասնավորաբար նշված է․ - «Մենք Լեհաստան ենք ժամանել աշխարհին աներկբա ուղերձ հղելու նպատակով՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում Ամերիկան հաստատակամորեն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների կողքին է»։
Նենսի Փելոսին և նրան ուղեկցող կոնգրեսականները, որոնց թվում էր նաև Կալիֆորնիայի հայաշատ շրջաններից ընտրված Ադամ Շիֆը, Վարշավա էին ժամանել Ուկրաինայի մայրաքաղաքից։
Ամերիկացի կոնգրեսականներին Կիևում նախօրեին ընդունել էր Վլադիմիր Զելենսկին։