Ցույցերին մասնակցող 189 քաղաքացի է բերման ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, «Ազատությանը» փոխանցեցին ոստիկանությունից։
Այսօր առավոտյան ժամը 8։30-ից ընդդիմությունը սկսել էր անհնազանդության ակցիաներ․ կենտրոնական տասնյակից ավելի փողոցներ փակ էին։ Խորենացի փողոցից քաղաքացիներ բերման ենթարկվեցին։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնեց, որ արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման հարցերով խորհրդատվություն տրամադրելու և խախտումների արձանագրման ուղղություններով։
Պաշտպանի գրասենյակը նաև միաժամանակ իրականացնում է սոցիալական ցանցերի ու մամուլի մշտադիտարկում՝ դեպքերին առավել արդյունավետ արձագանքելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Քիչ առաջ հայտարարություն տարածեց նաև ոստիկանությունը՝ նշելով, որ երթևեկությունը մայրաքաղաքի փողոցներում վերականգնված է, ներկայումս բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս պահին մայրաքաղաքի տարբեր հատվածներից կան125 բերման ենթարկվածներ․ Ոստիկանություն