«Բուդապեշտը վետո կսահմանի ԵՄ կողմից սահմանվող պատժամիջոցների ցանկացած փաթեթի հանդեպ, որը ռուսական էներգակիրների ներկրման արգելք կնախատեսի», - հաղորդում է Bloomberg գործակալությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)Հունգարական լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին հայտնել է վարչապետ Վիկտոր Օրբանի աշխատակազմի ղեկավար-նախարար Գերգեյ Գույաշը։
«Քանի որ նման որոշումները միաձայն են ընդունվում, մենք կարծում ենք, որ Եվրահանձնաժողովը ընդհանրապես չպետք է հանդես գա Ռուսաստանում արդյունահանված բնական գազի և նավթի ներկրման վրա արգելք սահմանելու առաջարկով։ Նման որոշումը կարող է սահմանափակել Հունգարիայի՝ էներգակիրներ ձեռք բերելու հնարավորությունները», - պարզաբանել է հունգարացի պաշտոնյան։
Reuters-ի հարցմանը ի պատասխան՝ պաշտոնական Բուդապեշտի դիրքորոշումը այսօր վերահաստատել է նաև Հունգարիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զոլտան Կովաչը։
«Հունգարիայի մոտեցումն այս հարցում շարունակում է անփոփոխ մնալ՝ մենք դեմ ենք ռուսական գազի և նավթի վրա սահմանվող ցանկացած պատժամիջոցի», - հայտարարել է հունգարական կառավարության խոսնակը։