Լեհաստանն Ուկրաինա է ուղարկել ավելի քան 200 T-72 տանկ և մի քանի տասնյակ հետևակի մարտական մեքենաներ, այս մասին տեղեկացնում է Լեհական ռադիոն։
Աղբյուրի համաձայն` փոխանցված սպառազինությունը բավական է երկու տանկային բրիգադ ձևավորելու համար։ Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից Վարշավան Կիևին մատակարարել է մեկուկես միլիարդ եվրոյի սպառազինություն, այդ թվում` «Գրադ» կայանքներ և հրթիռներ ՄիԳ-29 ու Սու-27 ինքնաթիռների համար, ինչպես նաև լեհական արտադրության WB Electronics անօդաչու սարքեր՝ հետախուզական գործունեության համար:
T-72 տանկերը շահագործման են հանձնվել 1973 թվականին Խորհրդային Միությունում։ Դրանք մինչև 1990-ականների սկիզբը արտադրվում էին «Ուրալվագոնզավոդում» և Չելյաբինսկի տրակտորային գործարանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Ուկրաինային 165 մլն դոլարի զենքի վաճառքին