Վիկտոր Օրբանը պաշտոնապես նշանակվեց Հունգարիայի վարչապետ

Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը և վարչապետ Վիկտոր Օրբանը Պետության հիմնադրման օրը, արխիվ, Բուդապեշտ, 20 օգոստոսի, 2021թ.

Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը կառավարության գործող ղեկավար Վիկտոր Օրբանին այսօր պաշտոնապես նշանակել է երկրի վարչապետ:

Օրբանի ղեկավարած ՖԻԴԵՍ-ը՝ Հունգարիայի քաղաքացիական միավորում կուսակցությունն ապրիլի 3-ին չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել խոհրդարանական ընտրություններում:

«Ընտրություններն իրավակարգ էին, սահմանադրական և դեմոկրատական, նոր խորհրդարանի և նոր կառավարության իրավակարգությունը չի կարելի կասկածի տակ դնել»,- ասել է նախագահ Ադերը:

«Մեր առջև մի նոր ժամանակաշրջան է, այն տարբերվելու է նախորդից: Պարզ ասած՝ սա վտանգների ժամանակաշրջան է, տեղի է ունենում պատերազմ, որի արդյունքում գները բարձրանում են ամբողջ Եվրոպայում: Եվրոպական տնտեսությունները թշվառության առաջ են կանգնած: Եվ մենք դեռ ամբողջությամբ դուրս չենք եկել համավարակի փուլից: Ապրիլի 3-ին մարդիկ հստակ ընտրություն են արել և սպասում են, որ Հունգարիայի ղեկավարները պաշտպանեն Հունգարիան այդ վտանգներից»,- ասել է Օրբանը:

Եվրոպայի քաղաքական շրջանակներում Օրբանը հայտնի է որպես ազգայնական և ամբոխավար լիդեր: Նա սերտ կապեր ունի Ռուսաաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և դեմ է ռուսական էներգակիրներից հրաժարվելու նախաձեռնություններին:

Այնուամենայնիվ, Օրբանը խոստացել է բարելավել կապերը եվրոպական այն երկրների հետ, որոնք ակտիվ պաշտպանում են Ուկրաինային և պատերազմի կապակցությամբ կոշտ դիրքորոշում են որդեգրել Ռուսաստանի նկատմամբ:

Վարչապետի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 2-ին մայրաքաղաք Բուդապեշտում: