Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 7-ով՝ հասնելով 422 հազար 865-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 224-ով և հասել 411 հազար 38-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 177 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 48 հազար 431-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 622 է։
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1522 մարդ։