Ուկրաինայի փոխվարչապետի պնդմամբ, այսօր ուկրաինացիները և ռուսները գերիներ են փոխանակել

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը, արխիվ, Կիև, 11 ապրիլի, 2022թ.

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ այսօր Ուկրաինան և Ռուսաստանը գերիներ են փոխանակել:

«Տեղի ունեցավ գերիների հերթական փոխանակումը: Մերոնցից ազատվել է 45 մարդ՝ 13 սպա և 20 զինվոր: Բացի այդ, տուն ենք վերադարձնում 12 քաղաքացիական անձանց»,- ասել է Վերեշչուկը:

Ուկրաինայի փոխվարչապետը չի հայտնել, թե քանի ռուսաստանցի է վերադարձվել ռուսական կողմին: