Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումն իրազեկման երթ է անցկացնում Երևանի Սասունցի Դավիթ հրապարակից:
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրազեկման երթերը միանալու կոչ են:
Երթն առաջնորդում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները:
Երեկ երթը մեկնարկել էր Կոմիտասից, ապա հասավ Ֆրանսիայի հրապարակ, ուր ընդդիմության անելիքները ներկայացնելով` Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ամեն օր Երևանում ունենալու են տարբեր տիպի բողոքի ակցիաներ, անհնազանդության գործողություններ ու երթեր մինչև մայիսի 1-ը, դրանից հետո անցնելու են շատ ավելի կոնկրետ ու հստակ գործողությունների:
Խորհրդարանական ընդդիմությունը վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով է փողոց դուրս եկել։ Պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչը հնարավոր է տապալել հանրային ճնշմամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե չհաջողենք, Փաշինյանը մնա վարչապետ, այլևս խորհրդարան չեմ վերադառնա. Արթուր Վանեցյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարզերից քայլերթեր, պետական շենքերի առջև ակցիաներ. ընդդիմությունը շարունակում է փողոցային պայքարը