Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 10-ով՝ հասնելով 422 հազար 838-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 17-ով և հասել 410 հազար 588-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 644 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 39 հազար 934-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 622 է։
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1945 մարդ։