Գերագույն ռադայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն աջակիցներին միավորող «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան դիմել է Միացյալ Նահանգների և ԵՄ ղեկավարությանը՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու պահանջով։
«Արախամիան եվրոպացիներին և ամերիկացիներին կոչ է անում արգելանք դնել Իվանիշվիլիի՝ Արևմուտքում գտնվող ունեցվածքի վրա», - հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը։
«Իվանիշվիլին սերտ կապեր ունի Ռուսաստանի իշխող շրջանակների հետ և վերածվել է վրացական Յանուկովիչի։ Ուկրաինայի հանդեպ նրա վարած քաղաքականությունը աջակցություն չունի այդ երկրի քաղաքացիների շրջանում», - հայտարարել է Զելենսկու թիմակիցը։