Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին երկրի վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, նախարարներ և այլք:

Նրանք ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ ծանոթացել «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ցուցադրությանը ներկայացված նյութերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Your browser doesn’t support HTML5

Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին