Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 25-27-ը աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Արարատ Միրզոյանը կմասնակցի հեղինակավոր «Raisina Dialogue» համաժողովի աշխատանքներին: Համաժողովին մասնակից ԱԳ նախարարներին կընդունի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Նախատեսված է նաև Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այցի շրջանակներում կանցկացվի հայ-հնդկական գործարար համաժողով: ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Հնդկաստանի գործարար կենտրոն համարվող Մումբայ քաղաքում: