Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հարավային Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան առաջ մղելուն ուղղված հետագա աշխատանքի հեռանկարները»,- գրել է Եվրոպական խորհրդի ղեկավարը` հավելելով. «ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության աջակցության հարցում»։
Ըստ կառավարության հաղորդման` Փաշինյանն ու Միշելը քննարկել են ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Հայ-ադրբեջանական հարաբերությունները Միշելը այսօր քննարկել է նաև Ռուաստանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Մանրամասներ պաշտոնական Բրյուսելը չի հայտնել։ Կրեմլն է տարածած հաղորդագրությամբ հայտնել, որ Պուտինը Շառլ Միշելին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ու Միշելը քննարկել են Ղարաբաղի հարցը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Արցախն իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես»․ Փաշինյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կլաարն ու Փաշինյանն ընդգծել են Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը