Ադրբեջանը պաշտոնապես կհրաժարվի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե Երևանը խաղաղության պայմանագիր չստորագրի Բաքվի հետ։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում ընթացող Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում։
«Հայաստանում պարբերաբար գլուխ բարձրացնող ռևանշիստական ուժերը պետք է իմանան, որ դա [հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը] իրենց միակ ելքն ու նույնիսկ վերջին հնարավորությունն է։ Եթե հրաժարվեն դրանից, ապա մենք էլ կհրաժարվենք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և այդ մասին պաշտոնապես կհայտարարենք։ Հաշվի առնելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները՝ հայկական կողմը պետք է քաջ գիտակցի, թե ինչի կհանգեցնի նման քայլը», - ասել է Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե մենք այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը հանձնելու ենք. ՓաշինյանՏե՛ս նաև այստեղ