Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության107-րդ տարելիցի նախօրեին Ուրուգվայ է այցելելու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ուրուգվայն ու Թուրքիան ամենաբարձր մակարդակով քննարկում են ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Էրդողանի ջարդարարների»՝ Վաշինգտոնում դրսևորած պահվածքը խիստ բացասական արձագանքներ է հարուցել ԱՄՆ-ումՀայ համայնքում Չավուշօղլուի այցելությունը ապրիլ 24-ից մեկ օր առաջ վրդովմունք է առաջացրել, և, նկատի ունենալով Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների անվտանգության աշխատակիցների կողմից տարբեր երկիրներում կատարված վայրագությունները, խնդրվել է ներքին գործերի նախարարին ուժեղացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված ձեռնակների ապահովությունը։
Ապրիլի 24-ին Արմենիա հրապարակում ծրագրված միջոցառմանը ելույթ է ունենալու Ուրուգվայի արտգործնախարարը և ապրիլի 26-ին խորհրդարանում երկրի փոխնախագահը։ Նախատեսված են նաև կրոնական արարողություններ, մարդասիրական միջոցառումներ, քայլարշավ և ցույցեր։