Զապորոժիեի մարզում An-26 ինքնաթիռ է կործանվել, կան տուժածներ

An-26, արխիվային լուսանկար

Զապորոժիեի մարզում An-26 ինքնաթիռ է կործանվել, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են շրջանային ռազմական վարչությունից։

Ըստ հաղորդագրության, ինքնաթիռը տեխնիկական թռիչք էր իրականացնում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

An-26-ը ռազմատրանսպորտային ինքնաթիռ է։ Այն շահագործում են Ուկրաինայի զինված ուժերը։