ԱՊԿ-ը Ռուսաստանին զրկել է դիտորդի կարգավիճակից

Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) խորհուրդը երեկ որոշում է կայացրել՝ ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման, կասեցնել Ռուսաստանի մշտական դիտորդի կարգավիճակը կազմակերպությունում:

Խորհրդի որոշման մեջ ասվում է, որ Ռուսաստանը հետ կստանա դիտորդի կարգավիճակը, այն ժամանակ, երբ դադարեցնի պատերազմը, դուրս բերի իր բոլոր զորքերը միջազգայնորեն ճանաչված Ուկրաինայի տարածքից և «վերադառնա երկխոսության և դիվանագիտության ուղի»:

Բանաձևին կողմ են քվեարկել երկրներից 25-ը, 8-ը ձեռնպահ են մնացել։ Դեմ ձայներ չեն եղել: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը խորհրդի որոշումը «լուրջ սխալ» է որակել։