Սանկտ Պետերբուրգում բացումից մեկ օր առաջ չեղարկել են Հայկական տարածաշրջանային երիտասարդական միության (ՀՏԵՄ) կազմակերպած «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը:
Այն նվիրվելու էր Հայոց ցեղասպանության օրվան: Այդ մասին ՀՏԵՄ-ն հայտնել է «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում:
Ցուցահանդեսը կազմակերպելու աշխատանքը սկսվել է այս տարվա հունվարին: Կազմակերպիչները նախապատրաստել էին մուլտիմեդիայի եղանակով ցուցադրանք: Բացմանը պետք է մասնակցեին բազմաթիվ պատվավոր հյուրեր, ԶԼՄ-ների աշխատակիցներ:
Ապրիլի 22-ից մայիսի 8-ը նախատեսված ցուցահանդեսի օրերին պետք է ցուցադրվեին կինոֆիլմեր: Ցուցահանդեսը պետք է տեղի ունենար «Ռուսաստան՝ իմ պատմությունը» թանգարանային կենտրոնում:
«Ամբողջությամբ համաձայնեցված ցուցահանդեսը չեղարկվել է վերջին պահին՝ մեզնից անկախ պատճառներով: Մենք ամեն ինչ արել էինք, որ միջոցառումը կայանար: Վերջին օրերին անդադար աշխատել ենք հարցը կարգավորելու համար, բայց լուծում չգտնվեց», - ասվում է ՀՏԵՄ-ի հաղորդագրությունում:
Սանկտ Պետերբուրգի Հայկական տարածաշրջանային երիտասարդական միութունը հրաժարվել է հայտնել ցուցահանդեսը չեղարկած անձի կամ կառույցի անունը:
«Դժբախտաբատ, մենք չենք կարող մեր կազմակերպության անունից մեկնաբանություն անել»,- ասել է ՀՏԵՄ-ի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ միությունը կփորձի ցուցահանդեսը կազմակերպելու այլընտրանքային տարբերակներ գտնել: