Netflix հոսքային մեդիաընկերության բաժնետոմսերի գինն ընդամենը մի քանի ժամում նվազել է 23 տոկոսով, իսկ շուկայական բացարձակ արժեքը՝ 30 միլիարդ ամերիկյան դոլարով։ Դա տեղի է ունեցել նախօրեին ընկերության գործունեությանը վերաբերող միջանկյալ զեկույցի հրապարակումից հետո։
Զեկույցի համաձայն՝ Netflix-ի բաժանորդների թիվը կրճատվել է՝ առաջին անգամ 2012 թվականից ի վեր։
Ըստ ընկերության հրապարակած տվյալների՝ միայն այս տարվա առաջին եռամսյակում Netflix-ը 200 հազար բաժանորդ է կորցրել, չնայած նախորդ տարեվերջին հրապարակված լավատեսական կանխատեսումներին, որոնց համաձայն՝ Netflix-ի բաժանորդների թիվը հաշվետու ժամանակահատվածում պետք է աճեր 2,5 միլիոնով։
Netflix-ի բաժանորդների թվի կտրուկ անկմանը նպաստել է նաև Ռուսաստանում գործունեության դադարեցումը։ Դրա հետևանքով ընկերությունը Ռուսաստանի տարածքում շուրջ 700 հազար բաժանորդ է կորցրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Netflix-ը, TikTok-ը և American Express-ը դադարեցնում են ծառայությունները Ռուսաստանում