Իսրայելն այսօր առավոտյան հայտնեց, որ օդուժի կործանիչները մի շարք ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածի հարավային տարածքին, պնդելով, որ հրթիռակոծվել է «Համաս»-ի համար զենք արտադրող օբյեկտը։
Իսրայելի ավիահարվածները հաջորդեցին պաղեստինցի գրոհայինների գործողությանը, որոնք վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ հրթիռ էին արձակել Իսրայելի հարավային շրջանի ուղղությամբ։
Վերջին շրջանում կողմերի միջև լարվածությունը աճել է՝ պաղեստինցի գրոհայինները Իսրայելի տարածքում մահաբեր գործողություններ կատարեցին, իսկ Երուսաղեմի սրբավայրում մահմեդական տոնին նորից բախումներ տեղի ունեցան մոլեռանդ հավատացյալների ու ոստիկանության միջև։