Ուկրաինացի ռուսամետ ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Մեդվեդչուկը կոչ է արել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին՝ փոխանակել իրեն Մարիուպոլի պաշտպանների և քաղաքում գտնվող խաղաղ բնակիչների հետ։ Մեդվեդչուկի տեսաուղերձը հրապարակել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում ձերբակալել են ռուսամետ ամենահայտնի լիդերներից «Պուտինի քավոր» Մեդվեդչուկին«Դիմում եմ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով նրանց կազմակերպել իմ փոխանակումը Մարիուպոլի պաշտպանների և այն խաղաղ բնակիչների հետ, որոնք այսօրվա դրությամբ շարունակում են մնալ այդ քաղաքում և զրկված են մարդասիրական միջանցքներով այն լքելու հնարավորությունից», -հայտարարում էր Մեդվեդչուկը։
Վլադիմիր Պուտինի ընկերը համարվող Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, շաբաթ օրը դիմել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ առաջարկելով իր ամուսնուն փոխանակել ռուսական ուժերի կողմից Մարիուպոլում գերեվարված բրիտանացիների հետ։