Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ բանակցություններ է վարել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ՝ Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման և երկրի ֆինանսական կայունության ապահովման շուրջ։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ քննարկել են օգնության կոնկրետ ծրագրեր, և այժմ Կիևն ունի հստակ ծրագիր և հեռանկարների տեսլական այս ոլորտում:
Կիևի պաշտոնյաներն ասում են, որ Ուկրաինան մտադիր է ԱՄՀ-ից և Մեծ յոթնյակի երկրներից 50 միլիարդ դոլար խնդրել պատերազմի պատճառով առաջացած բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար:
Հաջորդ շաբաթ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը Վաշինգտոնում կմասնակցի ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հանդիպմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)