«Վրաստանը պետք է անի ամեն ինչ, որպեսզի երկրի տարածքում երբևէ նոր պատերազմ տեղի չունենա», - այսօր Կախեթիա կատարած այցի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Օգոստոսյան պատերազմը, 90-ականների պատերազմները, քաղաքացիական պատերազմն ու դրանց աղետալի հետևանքները երբեք այլևս չպետք է կրկնվեն։ Մենք պատասխանատու կառավարություն ենք և առաջին հերթին պատասխանատվություն ենք կրում մեր երկրի, մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի անվտանգության, խաղաղության համար», - ասել է վրացական կառավարության ղեկավարը։
Ղարիբաշվիլին այս թեմային անդրադարձել է՝ մեկնաբանելով վրացական ընդդիմությունից հնչող քննադատությունը, ըստ որի վրացական իշխանությունները բավարար օժանդակություն չեն ցուցաբերում Ուկրաինային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի իշխող ուժը պնդում է, որ Սաակաշվիլիի կուսակիցները սադրանք էին ծրագրում Ուկրաինայում․ հարուցվել է քրգործ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևում վերջին հրաժեշտն են տվել Ուկրաինայի համար զոհված ևս երկու վրացի կամավորների