Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հետ

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն այսօր ընդունել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին։

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ առաջին հերթին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին այս տարվա փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման համատեքստում», - ասվում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում։

Աղբյուրի համաձայն՝ զրուցակիցները անդրադարձել են նաև «տարածաշրջանային խնդիրների մի շարք ասպեկտների, որոնք վերաբերում են եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացմանը»։