Հյուսիսային Մակեդոնիան «անցանկալի անձ» է հայտարարել վեց ռուս դիվանագետների՝ «դիվանագիտական նորմերը խախտելու» համար։
«Այդ անձինք իրականացնում էին գործողություններ, որոնք հակասում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային, և առաջիկա հինգ օրվա ընթացքում պետք է լքեն Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տարածքը», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում։
Անցած ամիս պաշտոնական Սկոպյեն արդեն մի խումբ ռուս դիվանագետների է արտաքսել երկրից՝ «անպատշաճ» դիվանագիտական գործունեության համար։
Ուկրաինա Ռուսաստանի նեխուժումից ի վեր ի նշան բողոքի արևմտյան մի շարք երկրներ տասնյակ ռուսաստանցի դիվանագետների են արտաքսել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպական պետություններն արտաքսում են ռուսաստանցի տասնյակ դիվանագետների