Նավալնին Արևմուտքին կոչ է անում սոցցանցերի օգնությամբ «ջախջախել Պուտինի քարոզչությունը»

Ռուսաստան - Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին դատարանում, մարտ, 2022թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության երկրների առաջնորդներին, համաշխարհային IT ընկերությունների ղեկավարներին կոչ է անում «սոցիալական ցանցերի հնարավորությունների օգնությամբ ջախջախել Պուտինի քարոզչությունը»։

Բանտարկված քաղաքական գործչի ուղերձը հրապարակվել է Twitter-ում, դրանում Նավալնին առաջարկում է օրական ռուսներին ցույց տալ տասնյակ միլիոնավոր գովազդային հաղորդագրություններ՝ այդկերպ Պուտինի դեմ բացելով «տեղեկատվական ճակատ»։

«Ճշմարտությունն ու ազատ տեղեկատվությունը հարվածում են Պուտինի խելագար ռեժիմին ոչ պակաս, քան Javelin-ները », - հայտարարել է Նավալնին՝ շեշտելով, որ ինտերնետում գովազդի ծախսերը ռազմական ծախսերից անհամեմատ ցածր են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալեքսեյ Նավալնին դատապարտվեց ինը տարվա ազատազրկմանՆավալնին բանտից ռուսաստանցիներին կրկին փողոց դուրս գալու կոչեր է անում