Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ շարունակելու ռազմական, տնտեսական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
Բլինքենն այդ հարցերը քննարկել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում, ասվում է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
Չորեքշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Կիևին ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու Վաշինգտոնի որոշման մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ Վաշինգտոնը շարունակում է սատարել ԿիևինThe New York Times-ի փոխանցմամբ՝ Ուկրաինա են այցելել ԱՄՆ Կոնգրեսի երկու անդամներ:
Մոնտանա նահանգից սենատոր Սթիվ Դեյնսը և Ինդիանայից կոնգրեսական Վիկտորիա Սփարցը եղել են Կիևում և Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններում, այդ թվում՝ Բուչայում և Բորոդյանկայում։ Ամերիկյան պարբերականի տվյալներով՝ կոնգրեսականները գնացքով Կիև են ժամանել Արևմտյան Ուկրաինայի տարածքից։
Սա ԱՄՆ պաշտոնյաների առաջին այցն է Ուկրաինա պատերազմի սկզբից ի վեր։