Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Մոսկվա» հածանավը լուրջ վնաս է կրել պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով: «Մոսկվա»-ի անձնակազմը տարհանվել է:
Ռուսները զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հայտնում և պնդում են, թե նավի միջադեպը կապված է զինամթերքի պայթյունի հետ:
Մինչդեռ ուկրաինական կողմը պնդում է, որ «Մոսկվա»-ն խոցվել է «Նեպտուն» տեսակի երկու հականավային թևավոր հրթիռներով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհ և պայթյուն ՌԴ Սևծովյան նավատորմի «Մոսկվա» հածանավի վրա«Մոսկվա»-ն երկրորդ նավն է, որը վնասվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմում:
Ավելի վաղ ուկրաինացիները կարողացել են Ազովի ծովում ոչնչացնել ափհանման գործողություններում կիրառվող «Օրսկ» դեսանտային նավը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական կողմը հայտնում է ռուսական նավ խորտակելու մասին