Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին ապրիլի 13-14-ը երկօրյա այց կկատարի Չեխիա։ Այդ մասին հաղորդում է Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությունը։
Պլանավորված է նրա հանդիպումը Չեխիայի արտգործնախարարի հետ, որին հաջորդելու է նրանց համատեղ ասուլիսը։ Նախատեսված են հանդիպումներ նաև եվրոպական հարցերով նախարարի, խորհրդարանի նախագահի հետ։
Իլյա Դարչիաշվիլին Վրաստանի արտգործնախարար է նշանակվել ապրիլի սկզբին։