Տաջիկստանի իշխանությունները հայտնում են, որ երեկ երեկոյան Ղրղըզստանի սահմանին տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված սերժանտ, 27-ամյա Զոիր Սաիդումարվը հիվանդանոցում մահացել է։ Այսօր նա հուղարկավորվել է հայրենի գյուղում։
Ղրղըզական կողմից, ըստ առողջապահության նախարարության, երեք մարդ է վիրավորվել, որոնցից մեկը քաղաքացիական անձ է։
Բիշքեկը պնդում է, որ տաջիկստանցի զինվորականները Ղրղըզստանի տարածք են մտել, ինչն էլ միջադեպի պատճառ է դարձել։ Ավելի ուշ կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակն ու հետ քաշել ուժերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել