Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել է Ուկրաինային տրամադրել ևս 750 միլիոն դոլարի սպառազեն: Այդ մասին հայտարարությունը Սպիտակ տունը կհրապարակի ապրիլի 13-ին:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, դա հայտնել են նախագահ Ջո Բայդենի վարչակազմի երկու անանուն պաշտոնյաներ:
Նրանց փոխանցմամբ, զենքի տրամադրման ֆինանսավորումը նախագահը կհաստատի իրեն վերապահված հատուկ իրավասությունների շրջանակում:
Միացյալ Նահանգների ղեկավարն ունի արտակարգ հանգամանքներում ապրանքների և ծառայությունների փոխանցման մասին առանց Կոնգրեսի հավանության որոշում ընդունելու իրավունք: