Նյու Յորքում աճուրդի է դրվել լուսնի փոշին, որը «Ապոլոն- 11» առաքելության ժամանակ հավաքել է լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը՝ տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը։ Լուսնային փոշին ակնկալվում է վաճառել 800 հազարից մինչև մեկ միլիոն 200 հազար դոլարի սահմաններում։
Տիզերագնացության պատմության մասնագետ Ադամ Սթաքհաուզը աճուրդը անսովոր է համարում: «Լուսնային նմուշները ԱՄՆ կառավարության սեփականությունն է, ժողովրդի սեփականությունն է։ Այն վաճառվել է պետական օտարման միջոցով և ընկել մասնավորի ձեռքը, սա շատ անսովոր է, ես ուրիշ նման դեպք չեմ տեսել»,- ասել է նա։
Աճուրդի է դրվել նաև լուսնի 1969 թվականի քարտեզը, որի վրա 15 տիեզերագնացների ստորագրություններ կան, ինչպես նաև «Սպուտիկ-1» տիեզերանավին ուղեծիր դուրս բերած հրթիռի բեկորներ։