Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդաակցություն է անցկացրել Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի և ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։
Ներկայացվել են զեկույցներ, նախանշվել են առաջիկա ծրագրերը։ Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել՝ խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ, ասված է հաղորդագրությունում։