Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով` գործող նախագահ Էմանյուել Մակրոնը և «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության լիդեր Մարին Լը Պենն անցել են երկրորդ փուլ:
Առաջին փուլի նախնական արդյունքների համաձայն` Մակրոնը ստացել է քվեների 27,6 տոկոսը, Լը Պենը՝ 23,4 տոկոսը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին:
2017 թվականի ընտրությունների առաջին փուլից հետո նույն թեկնածուներն են անցել երկրորդ փուլ, որն ավարտվել է Մակրոնի համոզիչ հաղթանակով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրություններ են