Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ վաղը տեսակապով քննարկելու է Ուկրաինայի պատերազմի խնդիրը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
«Նախագահ Բայդենը վարչապետ Մոդիի հետ խորհրդակցություններ կանցնացնի Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքների, ինչպես նաև պարենի և հումքի գլոբալ մատակարարումների վրա դրանց ապակայունացնող ազդեցությունը մեղմելու հնարավորությունների շուրջ»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում: