Վաղը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության է դրվելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից վտարելու Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկը:
Ռուսաստանը խորհրդից կվտարվի, եթե առաջարկի օգտին քվեարկի Գլխավոր ասամբլեայի 193 պետությունների առնվազն երկու երրորդը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 47 անդամ է: Ռուսաստանը երկրորդ տարին է հանդիսանում խորհրդի անդամ: Խորհրդում անդամության ժամկետը 3 տարի է:
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ Ուկրաինայում բիրտ պատերազմ վարող և պատերազմի հանցագործություններ կատարող Ռուսաստանը չունի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ լինելու իրավունք: