Օլաֆ Շոլց. «Մեր նպատակն է անել ամեն ինչ, որ Ռուսաստանն այս պատերազմում չհաղթի»

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, արխիվ, Բեռլին:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և պահանջել է անհապաղ դադարեցնել Ուկրաինայում ավերիչ պատերազմը: Նա ասել է, որ Գերմանիան ամեն կերպ սատարելու է Ուկրաինային:

«Մեր նպատակը պետք է լինի անել ամեն ինչ, որ Ռուսաստանն այս պատերազմում չհաղթի: Դրան են ուղղված մեր բոլոր ջանքերը: Դա վերաբերում է զենքի մատակարարումներին, ֆինանսական և մարդասիրական օգնությանը: Եվ, իհարկե, մենք պետք է նվազեցնենք մեր կախվածությունը ռուսական էներգակիրներից»,- ասել է Շոլցը:

Կանցլերը նաև նշել է, որ Բեռլինը քննարկում է Կիևի հետ պատերազմի ավարտից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը: